23.06.2025|
11:53
Մոտ քսանհինգ տարի առաջ քենակալներիցս մեկը Կալիֆոռնիա նահանգի ինչ-որ քաղաքում լսելով հայ երգչուհու ազգագրական մի երգի անզուգական ձայնագրությունը, թևեր է առնում, թռչում գալիս Հայաստան, գտնում երգող սոխակին, իր սերը խոստովանում, ամուսնանում և բնավորվում է իր նախնիների Հայրենիքում...